Խնայողությունների միջազգային օրը նշում են նաև Հայաստանում

Խնայողությունների միջազգային օրը նշում են նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - 1924 թվականի հոկտեմբերի 24-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հավաքվեցին Միլանում Խանյողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի: Կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը որոշվեց «ի հիշատակ բոլոր երկրների խնայբանկերի առաջին հավաքի» ամեն տարի նշել որպես Խնայողությունների միջազգային օր: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակեց Խնայողության միջազգային օր: Սակայն, ըստ գաղափարախոսների, այդ օրը պետք է նվիրել ոչ միայն գումարների խնայողությանը, այլ նաև տնտեսմանը ավելի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի խնայողությանը: 1989 թվականին Խնայողությունների միջազգային օրը պաշտոնապես ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից:

Երևանի կենտրոնում ՝ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցային» հարող փոքրիկ հրապարակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խնայողությունների միջազգային օրվան, որն անցկացվում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչներն են Կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, առևտրային բանկերը, որոնք հանդես են եկել իրենց տաղավարներով՝ առաջարկելով շահավետ պայմաններ խնայողությունները պահելու համար:

2013 թվականի հունիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ 478 բաժանմունքներով: Իրավաբանական, ֆիզիկական ավանդների, ինչպես նաև մասնավոր գործարարների ավանդների ընդհանուր ծավալը առևտրային բանկերում 2013 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 1 340,9 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---