Ամասիայում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը31 հոկտեմբերի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ամասիա գավառի Մերզիֆոն քաղաքում բացվել է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք ժամանակին ապրել են Ամասիայում: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թթ.: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել են Ստամբուլում: Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արման Դիլդիլյանների հայրենիքում՝ Մերզիֆոնում: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 600 լուսանկարներ, որ արվել են Սիվասում, Ամասիայում, Կոնիայում, Մերզիֆոնում 1872-1923 թթ.: Բացման արարողությանը մասնակցել է Մերզիֆոնի քաղաքապետ, Ազատության և արդարության կուսակցության անդամ Իսկենդեր Դողրուն: «Ես հայրենիք եմ բերել իմ ընտանիքին պատկանող լուսանկարներն ու շատ երջանիկ եմ, որ կարող եմ ծանոթացնել այս հողերին»,-ասել է Արմեն Ցոլակ Մարսուբյանը, հայտնում է Dogan գործակալությունը: Photo: hakikatadalethafiza.org Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում Մարտի 29-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի |