ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi ու տեխնիկա է տրամադրել Սլավոնական համալսարանին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi ու տեխնիկա է տրամադրել Սլավոնական համալսարանին

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նվիրատվությամբ տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովող՝ 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաև ինտերակտիվ գրատախտակով՝ իր լուսարձակով և լազերային տպիչով: Համալսարանին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 5 մլն դրամի սարքավորում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաև համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների և դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բուհերը չզիջեն աշխարհի առաջավոր համալսարաններին թե՛ տեխնիկական հագեցվածության, և թե՛ կրթության որակի առումներով: Wi-Fi-ը համարվում է ինտերնետ հասանելիության ապահովման առաջնային միջոց: Այսօր Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին շարունակաբար հնարավորություն է ընձեռում նոր հորիզոններ բացահայտելու և մարտահրավերներ դիմակայելու համար: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է, որ կրթությունը մեր երկրի առաջընթացն ու բարեկեցությունը երաշխավորող կարևորագույն լծակ է և այդ տրամաբանությամբ է առաջնորդվում` կրթության ոլորտում նախագծեր իրականացնելիս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---