Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի գաղտնալսումը

Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի գաղտնալսումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի գաղտնալսումը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունն իրազեկ աղբյուրների վրա հղումով: Այդ քայլն արվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների վերանայման շրջանակում:

Ավելի վաղ չի հայտարարվել գաղտնալսման մասին: Խոշորագույն ֆինանսական հաստատությունների գաղտնալսման դադարեցման մասին հաղորդագրությանն ի պատասխան Սպիտակ տունը հայտարարել է, որ նման գաղտնալսում չի իրականացվել:

Գաղտնալսումը դադարեցվել է մոտ մեկ ամիս առաջ: Մի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է Ազգային անվտանգության գործակալությանը դադարեցնել ՄԱԿ կենտրոնակայանի գաղտնալսումը Նյու Յորքում, հայտնում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի վերջում համաշխարհային առաջնորդներին գաղտնալսելու մասին տեղեկությունը խթան հանդիսացավ լրտեսական սկանդալի համար, որը շնորհիվ Էդվարդ Սնոուդենի ձգվում է արդեն 2013 թ. ամառվանից: Նա պատմեց աշխարհի 35 առաջնորդների գաղտնալսման մասին, այդ թվում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գաղտնալսման: Արդյունքում Օբաման ստիպված եղավ բացատրական խոսակցություն ունենալ Մերկելի հետ հեռախոսով:

Օգոստոսի 1-ին Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր ապաստան ստացավ Ռուսաստանում: Պայմանը ամերիկացու խոստումն էր չբացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել ԱՄՆ-ին: Երեկ հայտնի դարձավ, որ Սնոուդենն աշխատանք է գտել Ռուսաստանում՝ նա կզբաղվի խոշոր ոչ պետական ինտերնետ-պորտալներից մեկի աջակցությամբ; Ջոն Քերին խոստովանել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները որոշ դեպքերում գործել են սխալ: «Ես վստահեցնում եմ, որ անմեղ մարդիկ չեն տուժել, սակայն տեղեկություն հավաքելու փորձ եղել է: Որոշ դեպքերում դա հեռուն է գնացել և իրավասու չի եղել»,-հայտարարել է Քերին Վաշինգտոնում տեսակապով կապ հաստատելով Լոնդոնում ընթացող Open Government Partnership գագաթաժողովի հետ:

«Ես դա խոստովանում եմ, ինչպես և նախագահը, մենք կհետևենք, որ ապագայում դա չկրկնվի»,-ասել է պետքարտուղարը: Նա նշել է նաև, որ կատարվածի մասշտաբները չափազանցրել են լրագրողները՝ ասելով, որ 70 մլն մարդու գաղտնալսաման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այսպիսով ԱՄՆ իշխանություններն առաջին անգամ հրապարակավ խոստովանել են, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---