Կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 7,4 տոկոսով՝ մինչև 13 մլն լիտր

Կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 7,4 տոկոսով՝ մինչև 13 մլն լիտր

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 13 146,8 հազար լիտր կոնյակ, ինչը 7,4 % տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (12 238,4 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 6 556,7 հազար լիտր օղի, ինչը քիչ է 2012-ի ցուցանիշից (7 003,9) 6,4 տոկոսով:Բացի այդ, 2013-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 4 062,8 հազար լիտր գինի 2012-ի 2 3 003 հազար լիտրի փոխարեն (35,3 տոկոս աճ): Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 55,6տոկոսով` կազմելով 195,7 հազար լիտր: Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 15 187,5 հազար լիտր գարեջուր, ինչը 38,4 տոկոսով ավելի է 2012 հունվար-սեպտեմբերից՝ հասնելով 10 971,2 հազար լիտրի:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 41 607,7 հազար լիտր, ինչը 40 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (29 730,1):

2013 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ խաղողի բերքը Հայաստանում կազմել է մոտ 152 հազար տոննա: Ելույթ ունենալով Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը վստահություն է հայտնել, որ 2013 թ. բերքի ծավալը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը՝ 241,4 հազար տոննա:

Խաղողի մթերման գինն ընթացիկ տարում կազմել է 145 դրամ 1 կգ դիմաց՝ 2012 թ. 142,1 դրամի փոխարեն: Մթերման ծավալները 2012 թ. կազմել են 156,600 տոննա, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 92,193 տոննա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---