5 ապրիլի 2006 - 17:40 AMT
Մյունխենի Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը
Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունխեն քաղաքում դեռեւս 1977 թվականին ստեղծված Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը` www.haydat-institut.org: Հաստատությունը զբաղվում է Հայ Դատի քարոզչությամբ, Թուրքիայում հայերի իրավունքների պաշտպանությամբ եւ սփյուռքահայության սոցիալական, կրթական, մշակութային ու կրոնական խնդիրների լուծմամբ: Հայկական հարցերի հաստատության հիմնադրման ու ծավալած գործունեության մեջ անգնահատելի դեր է ունեցել դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանը, ով հիմնադրման օրվանից մինչեւ իր մահը` 2004-ին եղել է հաստատության տնօրենը: Որպես նշան գնահատանքի եւ երախտագիտության` նրա մահից հետո հաստատությունը կոչվում է հիմնադրի` Էդուարդ Հովհաննիսյանի անունով, հաղորդում է «Երկիր» թերթը: