Գնդապետ Ռուզինսկու «մոռացված» հարցազրույցն որպես հայկական ԶԼՄ-ների հայելի

Գնդապետ Ռուզինսկու «մոռացված» հարցազրույցն որպես հայկական ԶԼՄ-ների հայելի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին, այսինքն գրեթե մեկ ամիս առաջ, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»: Հայտարարությունն ինքնին արժանի է ուշադրության, եթե չլիներ ևս մեկ հանգամանք: Հիշեցնենք, որ հարցազրույցը հրապարակվել էր հոկտեմբերի 10-ին, բայց այն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները «զբաղված էին» Բիրյուլովոյի իրադարձություններով, ուստի չարձագանքեցին: Իսկ եթե չեն արձագանքել հարևան հանրապետությունում, բնականաբար, կլռեն նաև հայկական ԶԼՄ-ները՝ քանի դեռ հարևան երկրում չեն հայտնվում հրապարակումներ ղարաբաղյան հակամարտության մասին, հայկական մամուլը չգիտես ինչու լռում է: Բայց հենց որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ռուզինսկու խոսքերը, Երևանում անմիջապես սկսեցին արտատպել հին հարցազրույցը:

Փաստորեն, ոչ մի նոր բան գնդապետ Ռուզինսկին չի ասել, քանի որ վերջերս Երևանում գումարված ՀԱՊԿ Խորհուրի նիստում քննարկվել է նաև Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության դեպքում հենակետի մասնակցության հարցը: Բաքուն այդ մասին հիանալի գիտի: Գիտի նաև ինչ հրապարակեց ռազմակայանի հրամանատարը. Հայաստանի տարածքում տեղակայված է «Սմերչ» հրետանային համազարկային հրթիռային համակարգ: «Հայատանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունն է զենիթային հրթիռային դիվիզիոնի առկայությունը, որը հագեցած է С-300В ԶՀՀ-ով, զենիթահրթիռային դիվիզիոնը, որը զինված է ԲՈւԿ-Մ1-2 ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգն և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով հագեցած ավիաբազան»,- ասել է գնդապետը: Փաստորեն, Ռուսաստանը հաստատել է, որ ԼՂՀ-ն գտնվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Գնդապետ Ռուզինսկին ուղղակի չէր կարող նման բան ասել՝ համապատասխան հրահանգ չստանալով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից:

Այս պատմությունում հայկական ԶԼՄ-ներն երկու սխալ արեցին՝ զբաղվելով ներքին «հարցերի քննարկումներով», հիմնական շեշտը դնելով նրա վրա, թե որտեղ և ում հետ է հանգստանում այս կամ այն պատգամավորը, կամ ինչպես պատասխանեց վարչապետը «անհարմար» հարցին, նրանք հերթական անգամ նախաձեռնությունը քարոզչական պատերազմում հանձնեցին Բաքվին: Եվ երկրորդ սխալը, ավելի լուրջ՝ սկանդալային ու բացահայտ «դեղին» նյութերի որոնումն է համաշխարհային լրահոսում: Այդ քաղաքականությունում միանգամայն տեղավորվում է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի անտեսումը: Մի շարք ԶԼՄ-ներում միայն չոր տեղեկություններ հայտնվեցին տրակտատի մասին, որն անմիջական առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց հավանաբար, դա չի հետաքրքրում «միջին ընթերցողին»:

Իսկապես, չէ՞ որ շատ ավելի հետաքրքիր է գրել թուրք կին պատգամավորների, որոնք խորհրդարան հիջաբներով են գնացել կամ հերթական «էլիտար» հարսանիքի ու կնունքի մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---