Իրաքի քրդերը նավթը կարտահանեն Թուրքիայի տարածքով

Իրաքի քրդերը նավթը կարտահանեն Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Իրաքի քրդերը նավթը կարտահանեն Թուրքիայի տարածքով, ուրբաթ օրը հայտարարել է Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզաին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: «Շուտով շահագործման կհանձնվի նավթամուղը Թուրքիայի ու Քրդական ինքնավարության միջև»,-ասել է Դիզաին: Ըստ նրա, Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Հյուսիսային Իրաքն ինքնավարություն դարձավ Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից ու Հուսեյն Սադդամին տապալելուց հետո:

Իրաքի նավթի խոշորագույն հանքերը գտնվում են երկրի հյուսիսում, Մոսուլի շրջանում: 1926 թ. Մոսուլից մոտ 100 կմ տարածության վրա բացվեց նավթի ամենախոշոր Քիրկուկի հանքավայրը:

1924 թ. հոկտեմբերի 29-ին Ազգերի լիգայի խորհուրդը Բրյուսելում որոշում կայացրեց Իրաքի ու Թուրքիայի միջև սահմանազատ գծի անցկացման մասին՝ փաստացի սահմանի, որը գոյություն ուներ 1923 թ. հուլիսի 24-ի դրությամբ՝ Լոզանի պայմանագրի կնքման օրը: Այդպիսով, Մոսուլը մնում էր Իրաքի սահմաններում:

Արևմտյան տերությունների ճնշմամբ Թուրքիան 1926 թ. հունիսի 5-ին Անկարայում պայմանագիր կնքեց Մեծ Բրիտանիայի և Իրաքի հետ, որով ճանաչեց «Բրյուսելի գիծը», որի դիմաց ստացավ 20 տարի շարունակ Մոսուլի նավթի շահույթի 10 տոկոսը ստանալու իրավունք:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---