Վիեննայում ավարտվել են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

Վիեննայում ավարտվել են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Երկօրյա բանակցությունները միջազգային միջնորդների «վեցնյակի» ու Իրանի միջև փորձագետների մակարդակով, ավարտվեցին հինգշաբթի օրը Վիեննայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Ռոյթերս» գործակալության վրա հղումով:

Ինչպես նշում է գործակալությունը, հանդիպումն անցել է փակ դռների ետևում, ավարտին մասնակիցները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:

Փորձագետների հանդիպումն անցել է Վիեննայում հոկտեմբերի 20 և 31-ին: Նրա նպատակն է պատրաստաել բանակցությունների հաջորդ փուլը Իրանի ու «վեցնյակի» միջև, որի անցկացումը նախատեսվում է նոյեմբերի 7 և 8-ին Ժնևում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել:

Ավելի ուշ Օբամայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ռոուհանիի հետ: Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, նա Իրանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջուկային ծրագրի կարգավորման ուղիները: Մինչդեռ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Սեպտեմբերի 26-ին «վեցնյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց բանակցությունների հաջորդ լիագումար փուլն անցկացնել Ժնևում հոկտեմբերի 15-16-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---