Տարեսկզբից Հայաստանի բնակչությունը կրճատվել է 10 հազարով

Տարեսկզբից Հայաստանի բնակչությունը կրճատվել է 10 հազարով

PanARMENIAN.Net - 2013 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 10 հազարով տարեսկզբի համեմատ, հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:

Ըստ գործակալության, հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 017 հազար մարդ,որից 913,4 հազարը բնակվում է քաղաքներում, 1 103,6՝ գյուղերում:

Ըստ գործակալության, ձևավորված բացասական սալդոն գերազանցում է բնակչության բնական աճը:

Ըստ ՀՀ Սահմանների էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացած տվյալների, հունվար-սեպտեմբերին արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը ՀՀ սահմանային անցակետերով կազմել է 3 668,4 հազար ուղևորություն:

Հաշվետու շրջանում, երկիր է մուտք գործել 1 780 206 մարդ (11,6 աճ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ), մեկնել է 1 888 183 (աճը՝ 11,5%): Ուղևորահոսքի բալանսը (մուտքի ու ելքի տարբերությունը) կազմել է 122,2 (աճը՝ 11,7 %):

Երեխաների ծնունդների թիվը ընթացիկ տարվա 9 ամսում նվազել է 1,9 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 30 477: Մահերի թիվը ևս նվազել է՝ 3 տոկոսով, կազմելով 20 268, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ինչպես հոկտեմբերի սկզբին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, աշխատանքային միգրանտների միայն 2-3 տոկոսն է վերադառնում Հայաստան մշատակն բնակության: «Ցավոք, մարդիկ վերադառնում են ոչ թե կամավոր, այլ պարտադրված, ելնելով տարբեր պատճառներից»,-ասել է Մակարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին «Աշխատանքային միգրացիան և հետխորհրդային երկրների զարգացմանն ուղղված քաղաքականությունը» խորհրդաժողովի ժամանակ:

Նա նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել Հայաստան վերադարձածների հնարավորություններին ու պոտենցիալին, քանի որ արտերկրում բնակվելու ընթացքում նրանք նոր ունակություններ են ձեռք բերում: Սակայն, ըստ նրա, այդ պոտենցիալը մինչև վերջ չի օգտագործվում, ինչը կարող է մարդկանց կրկնակի միգրացիայի պատճառ դառնալ: «Այդ մարդիկ մեկ անգամ արդեն հաղթահարել են մեկնելու պատնեշը, երկրորդ անգամ նրանց համար ավելի հեշտ կլինի մեկնելը»,-ասել է Մակարյանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013 թ. առաջին վեց ամսում Հայաստանից մեկնել է 1.017.000 քաղաքացի, վերադարձել է միայն 922.000: Տարբերությունն, այսինքն բացասական սալդոն, կազմել է 123.000, ինչը գրեթե 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Ակնկալվում է, որ 2013 թ. Հայաստանից արտագաղթածների թիվը կկազմի մոտ 80 հազար: Ըստ պաշտոնական տվյալների, միայն վերջին 3 տարում Հայաստանից արտագաղթել է 200 000 մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---