Զեյնալովը մասնակիորեն ճանաչել է իր մեղքը՝ բացատրելով Շչերբակովի սպանությունն ինքնապաշտպանությամբ

Զեյնալովը մասնակիորեն ճանաչել է իր մեղքը՝ բացատրելով Շչերբակովի սպանությունն ինքնապաշտպանությամբ

PanARMENIAN.Net - Օրհան Զեյնալովը, որը մեղադրվում է Մոսկվայում ռուս երիտասարդի աղմկահարույց սպանությունում, մասնակիորեն ճանաչել է իր մեղքը, հայտնել է նրա փաստաբար Վիկտոր Անիկուշկինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իմ պաշտպանյալը դա սպանություն չի համարում, ինքնապաշտպանություն էր»,-ասել է փաստաբանը: «Ամեն ինչ սկսվեց լեզվակռվից, տուժածը սադրեց Զեյնալովին և վերջինս սկսեց հարվածել»,-ասել է Անիկուշկինը:

Հոկտեմբերի 13-ին Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Ավելի ուշ հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց ադրբեջանցի Օրհան Զեյնալովը: Նա ձերբակալվեց մերձմոսկովյան Կոլոմնայում հոկտեմբերի 15-ին: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:

Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվեց խոստովանական ցուցմունքներից: Զեյնալովը ձերբակալված կմնա մինչև դեկտեմբերի 10-ը: Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան ցմահ բանտարկություն է սպառնում:

Photo: RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---