Կաթնամթերքը Հայաստանում մեկ տարում թանկացել է 11,9 տոկոսով

Կաթնամթերքը Հայաստանում մեկ տարում թանկացել է 11,9 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 11.9%, իսկ 2013թ. սեպտեմբերի համեմատ`0.5% գնաճ, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.2%-ով, թթվասերինը` 0.3%-ով, կաթնաշոռինը` 0.3%-ով, յոգուրտինը` 0.8%-ով, մայոնեզինը` 1.2%-ով, «Լոռի», «Չեդեր» և «Չանախ» պանրատեսակներինը` համապատասխանաբար 0.6%, 1.4% և 1.6%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. հունվար-սեպտեմբերին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 1,7 տոկոսով՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 13 768 տոննա: Միայն օգոստոսին երկրում արտադրվել է 1 811 տոննա պանիր:

Կաթի արտադրությունն երկրում հաշվետու շրջանում կազմել է 291մլն լիտր 2012 թվականի հունվար-սեպտեմբերին 278,2 մլն լիտրի դիմաց, աճը կազմել է 4 տոկոս: Կաթնաշոռի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 17 տոկոսով՝ մինչև 710,9 տոննա: Միաժամանակ, 2013 թվականի հունվար-սեպտեմբերին յոգուրտի արտադրությունն աճել է 7,2 տոկոսով (303,9 տոննա), կեֆիրի արտադրությունը նվազել է 4,6 տոկոսով (181,8 տոննա), մածունի արտադրությունն աճել է 13,9 տոկոսով (2 723 տոննա), իսկ թթվասերի արտադրությունն աճել է 12,4 տոկոսով (2 499 տոննա):

Հայաստանում արտադրվում է պանրի մոտ 25 տեսակ: Ամեն տարի հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր: Որոշ տեսակները, այդ թվում՝ «Լոռի»-ն, «Չանախ»-ը, «Մոթալ»-ը, «Չեչիլ»-ը, «Եղեգնաձոր»-ը, զուտ հայկական են: Ըստ Պանրագործների միության տվյալների, այժմ Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող մոտ 70 ձեռնարկություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---