Ժնևում, չնայած Թուրքիայի հակազդեցությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի 1 նոյեմբերի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ժնևի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման հարցում, գրում է Time turk-ը: «Հիշատակի լուսատուներ» անվանումով հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 2011 թվականին, հուշարձանի հեղինակն է Մելիք Օհանյանը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք չէ դիտարկել հուշարձանը որպես «մի երկրի դատապարտում»: Ըստ Ազնավուրի, հուշարձանը նվիրված է լինելու Ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին: Նախագիծը վերահսկող Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամի Քանահանը մամլո ասուլիսում նշել է, որ հուշարձանի վրա չի լինելու ցեղասպանություն բառը: Սակայն այս հայտարարություններից հետո հասկանալի է, որ այս ամենը պետք է մտահոգի Թուրքիային, գրում է աղբյուրը: Շվեյցարիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է թուրքական Cihan գործակալությանը, որ իրենք ի զորու չեն կանխելու ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցումը: «Մենք գիտենք, թե որքան ցավոտ հարց է դա Թուրքիայի համար: Կապի մեջ մնալով երկու կողմերի հետ՝ մենք աշխատում ենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |