Միլիոնատեր թոշակառուների կենսաթոշակը չի բարձրանա, տեղից էլ բարձր է

Միլիոնատեր թոշակառուների կենսաթոշակը չի բարձրանա, տեղից էլ բարձր է

PanARMENIAN.Net - Եթե 2014-ի պետբյուջեի նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել է` առանց էական փոփոխությունների, ապա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան:

«Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ մոտ 32 հազար անձի կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը»,- խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկմանն ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այսպես` 2014-ից չի աճի մոտ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ, գրում է «Այսօր»-ը: Մինչև 5 տոկոս կաճի մոտ 60, 5-10 տոկոսով՝ 19 հազար 500, 10-15 տոկոսով՝ մոտ 165 հազար, 15-20 տոկոսով՝ 101 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ: 20-40 տոկոսով կաճի մինչև 164 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակը:

Կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում 93 հազար և ավելի թոշակ ստացող թոշակառուների համար: Հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստին կառավարությունը հավանություն էր տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթին։ Համաձայն որոշման, 2014-ի հունվարի մեկից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան 15 տոկոսով։

Հանրապետությունում կա 373 թոշակառու, ովքեր1 մլն դրամ ու ավելի կենսաթոշակ են ստանում։ ՀՀ օրենսդրության համաձայն, այդ քաղաքացիների համար կենսաթոշակային ապահովության հատուկ սխեմաներ են գործում։ Այդ կատեգորիաները խմբորոշվում են այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումերի առկայության, հայեցողական լիազորություններ իրականացնելու ծավալների, կայացված որոշումների հնարավոր հետևանքների հաշվառմամբ, և որպես սոցիալական երաշխիքներ, հանդիսանում են առանձին ինստիտուտների կայացմանը (առանձին պաշտոնատար անձանց անկախությունը ապահովելուն) նպաստող գործոններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---