Պակիստանում սպանվել է «Թալիբանի» ղեկավարը

Պակիստանում սպանվել է «Թալիբանի» ղեկավարը

PanARMENIAN.Net - Պակիստանում սպանվել է «Թալիբանի» ղեկավար Հաքիմուլա Մեհսուդն ամերիկյան անօդաչու սարքի հարձակման հետևանքով, հաստատել է BBC-ին «Թալիբանի» բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ըստ տեղական աղբյուրների, անօդաչու սարքի գրոհի հետևանքով զոհվել է ևս 4 մարդ, այդ թվում Մեհսուդի երկու թիկնապահները: Պակիստանը դատապարտեց ԱՄՆ դրոնի հարձակումն իր իսկ տարածքում: Ըստ Պակիստանի The News կայքի լրատվական կայքի, պակիստանցի թալիբների նոր ղեկավար դարձավ Հան Սաիդը, որը հայտնի է նաև որպես Սաջնա:

Հարձակումը կատարվեց այն օրը, երբ Պակիստանի կառավարությունը հայտարարեց է, որ մտադիր է պատվիրակություն գործուղել տարածաշրջան թալիբների հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար: Շատերը գտնում են, որ Մեհսուդի մահը ճանապարհ կտա խմբերին, որոնք հրապարակավ կողմ են հանդես գալիս Պակիստանի իշխանությունների հետ մերձեցմանը: Հան Սաիդ Սաջնան, որին ընկալում են որպես Մեհսուդի հետնորդ, գլխավորում է այդ խմբերից մեկը:

Հաքիմուլա Մեհսուդը դարձավ պակիստանցի թալիբների առաջնորդը 2009 թվականին 30 տարեկանում, երբ նրա նախորդը սպանվեց դրոնի գրոհի արդյունքում: ՀԴԲ-ն 5 մլն դոլար էր խոստացել որպես գլխագին: Համարվում է, որ նա պատասխանատու է հազարավոր մարդկանց մահվան համար:

Անօդաչու սարքերը կանոնավոր կերպով կիրառվում են ԱՄՆ կողմից «Ալ Քայիդայի» ու «Թալիբանի» ջոկատների հետ պայքարում: Հայտնի է, որ անօդաչու սարքերի միջոցով սպանվել են իսլամիստական խմբավորումների որոշ առաջնորդներ, սակայն զոհերի թվում նաև խաղաղ բնակիչներ են լինում:

Մեհսուդի հարձակման հռչակած նշանակետերը «Ամերիկան էր ու նրա բարեկամները»: Հրամանատարը վերահսկում էր մոտ 30 խմբավորումներ Պակիստանի ցեղերի տարածքներում: Մեհսուդը հայտնի դարձավ 2007 թվականին Պակիստանի բանակի անդամների դեմ հարձակումներից հետո: Այն ժամանակ նա զինյալ խմբավորման հրամանատարներից մեկն էր, որի անդամնեը հազարավոր մարդկանց սպանեցին Պակիստանում վերջին տարիներին:

Ինչպես իր նախորդները՝ Նեկ Մոհամմեդն ու Բայթուլլա Մեհսուդը, Հաքիմուլան պնդում էր, որ պայքարելու է այնքան ժամանակ, քանի դեռ շարիաթի օրենքները չհաստատվեն ամբողջ Պակիստանի տարածքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---