Հայտնի եգիպտացի երգիծաբանին զրկել են եթերից

Հայտնի եգիպտացի երգիծաբանին զրկել են եթերից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի CBC հեռուստաալիքը հրաժարվել է Յուսեֆ Բասեմի ճանաչում ստացած երգիծական հեռուստաշոուի հեռարձակումից, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի քննադատության համար, հայտնում է AFP-ն:

Հեռուստաշոուի հերթական թողարկումը պետք է եթեր դուրս գար նոյեմբերի 1-ին: Սակայն այդ ծրագիրը հեռարձակող CBC հեռուստաալիքը հայտարարել է, որ հանում է այն եթերից: Հայտարարության մեջ ասվում է, որ ծրագրի պրոդյուսերներն ու հաղորդավարը խախտել են հեռուստաալիքի քաղաքականությունը: Թե հատկապես որն է եղել խախտումը, հայտարարության մեջ չի ասվում:

Յուսեֆի ծրագիրը փորձել են փակել նաև 2013 թվականի սկզբին: Այն ժամանակ երգիծաբանին բողոքեցին իսլամիստները՝ մեղադրել են նրան Մոհամմեդ Մուրսիին վիրավորելու մեջ, որն այն ժամանակ նախագահ էր: Սակայն դատարանը մերժեց արգելքը:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Հոկտեմբերի 25-ին եթեր դուրս եկած Al-Bernameg ծրագրում Յուսեֆը քննադատել է այն, թե ինչպես են տեղական ԶԼՄ-ները լուսաբանել Մուրսիի պաշտոնանկությունը՝ զգալիորեն ավելացնելով ցուցարարների քանակը, որոնք պահանջում էին նրա պաշտոնանկությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---