Վարդան Օսկանյանը եւ Դանիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեւին վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորեց Դանիայի Թագավորության դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Գոհունակություն հայտնելով հայ-դանիական հարաբերությունների ներկա վիճակից` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---