5 ապրիլի 2006 - 19:46 AMT
Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո է կայացել
Ապրիլի 4-ին Աթենքի «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցում կայացավ Հայոց ցեղասպանության տարեդարձին նվիրված հուշ-երեկո, որի կազմակերպիչն էր Աթենքի Ռոթարի ակումբը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Երեկոյին ներկա էին ակումբի շուրջ 200 անդամներ, Հունաստանի խորհրդարանի եւ կառավարության անդամներ, հայ համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: