Տարեսկզբից ադրբեջանական բանակում 76 մարդ է զոհվել, 86-ը՝ վիրավորվել 2 նոյեմբերի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. սկզբից Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում կորուստները հասել են 76-ի, հայտնում է «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնը՝ ԶԼՄ-ների վրա հղումով: ՈԿԿ ղեկավար Ջասուր Սումերինլին նշել է, որ նոյեմբերի 1-ի տվյալներով ևս 86 մարդ վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ ստացել: Մարտական պայմաններում զոհվել է նրանցից ընդամենը 10-ը, 66 ոչ մարտական կորուստներ են: Բացի այդ, անհայտ հանգամանքներում մահացել է Ջ. Նախիջևանսկու անվան ուսումնարանի ուսանողը: 9 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում (ջրահեղձ են եղել, տանկի տակ են ընկել, հոսանքին են զոհ գնացել), 14-ը զոհվել են ավտովթարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 3-ը՝ անհայտ հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը՝ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 11-ը՝ հիվանդություններից, 16-ը՝ ինքնասպան են եղել: Զոհվածների մեծ մասը ՊՆ-ին է բաժին ընկնում՝ 59 մարդ: Կորուստները սահմանապահ զորքերում կազմել են 4 մարդ, օդուժում՝ 9 մարդ, պետական պահպանության ծառայությունում՝ 1 մարդ, զորակոչի պետծառայությունում՝ 1 մարդ, ԱԻՆ-ում՝ 2 մարդ, գրում է «Թուրանը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |