Սիրիական ընդդիմությունը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ Իրանի մասնակցության դեպքում

Սիրիական ընդդիմությունը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ Իրանի մասնակցության դեպքում

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե հստակ ժամկետ չնախանշվի Ասադի պաշտոնանկության համար և եթե Իրանը մասնակցի: «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովի անցկացման նման պայմաններ է առաջադրել Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարների Խորհրդի արտահերթ նիստում:

«Մենք որոշել ենք չմասնակցել Ժնևի բանակցություններին, քանի դեռ չենք տեսնում հարգանքի դրսևորում, քանի դեռ չի սկսվել իշխանության փոխանցման գործընթացը հստակ ժամկետների նախանշմամբ: Եվ իրանցի ոչ մի օկուպանտ չպետք է նստի բանակցությունների սեղանի մոտ»,-ասել է կոալիցիայի նախագահ Ահմեդ ալ Ջարբան՝ հորդորելով ԱՊԼ երկրների նախարարներին զինված օժանդակցություն ցույց տալ սիրիական ընդդիմությանը՝ հավաստիացնելով հավաքվածներին, որ զենքը «սխալ ձեռքերում չի հայտնվի»: Միևնույն ժամանակ Սիրիայում չի դադարում արյունահեղությունը: Իդլիբում, Համայում, Դամասկոսի արվարձաններում կառավարական ուժերն ու ապստամբները հարվածներ են հասցնում միմյանց դիրքերին: Հակամարտության սկսվելուց 2,5 տարի անց Սիրիայում դիմակայության զոհ է դարձել շուրջ 100 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց տները, հայտնում է euronews-ը:

Խորհրդաժողովը Ժնևում գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ, նրա անցկացման ժամկետը դեռ հստակ չի որոշված: Նոյեմբերին Բրահիմին եռակողմ հանդիպում կանցկացնի ՌԴ ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ ԱԽ մշտական անդամ մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ներկայացուցիչների հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---