Բաքվում տարակուսում են. Ադրբեջանցի վոլեյբոլիստուհիների մարզահագուստին ՀՀ դրոշն է 4 նոյեմբերի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական վոլեյբոլի «Ազերօյլ» կանանց ակումբը, որը ներկայացնում է Ադրբեջանը Չեմպիոնների լիգայում, «շատ զարմացրեց» ադրբեջանցի մարզասերներին: Ինչպես գրում է Sport.1news.az-ը, «Ազերօյլ»-ը զարմացրեց իր մարզահագուստով, որը կրկնում է Հայաստանի դրոշի գույները: Ընդ որում շերտերն այն նույն հերթականությամբ են, ինչ ՀՀ եռագույնին: «Հետաքրքիր է` ո՞ւմ մտքով է անցել ադրբեջանական ակումբին հենց այդ մարզահագուստը հագցնելու «հանճարեղ» գաղափարը: Եթե տարբերակն առաջարկել է ինչ-որ օտարերկյա ընկերություն, ապա ինչո՞ւ է ակումբում այն հավանության արժանցել»,-հարցնում է ադրբեջանական կայքէջը: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Photo: 1news.az Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |