Արմեն Մովսիսյան. Ռուսական կողմը մինչև տարեվերջ կսուբսիդավորի գազի գնի թանկացման տարբերությունը

Արմեն Մովսիսյան. Ռուսական կողմը մինչև տարեվերջ կսուբսիդավորի գազի գնի թանկացման տարբերությունը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին հայկական և ռուսական կողմերը ակտիվ բանակցություններ են վարում գնի թանկացման հետևանքով առաջացող տարբերությունը սուբսիդավորելու մասին: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ԱԺ բյուջեի քննարկման ժամանակ, ռուսական կողմը հետ չի կանգնի պայմանավորվածությունից և մինչև հաջորդ տարի կսուբսիդավորի գազի գինը։

Իր ելույթում նախարարը նշեց, որ բանակցությունները ձգձգվեցին, քանի որ այդ ընթացքում Հայաստանն անդամակցեց Մաքսային միությանը և վերաձևակերպման հարց առաջացավ: «Մենք եկանք համաձայնության, պետք էր խնդիրը կարգավորել ձևակերպումների մասով, փաստաթուղթ ստեղծվեր, հետո երբ փաստաթուղթը ստեղծվեց և պետք է ստորագրվեր, առաջ եկավ ՄՄ-ին միանալու խնդիրը, և հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո»,- նշեց նախարարը։ Ըստ Մովսիսյանի, կան հարցեր նաև կապված եվրաինտեգրման գործընթացների հետ:

Մինչ այդ նախարարը հայտարարում էր, որ ռուսական կողմը պատրաստ է հրաժարվել 30 տոկոս մաքսատուրքից Հայաստան առաքվող բնական գազի համար:

Այս պահի դրությամբ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կազմում է 270 դոլար, որից 180 դոլարը գազի գինն է, որին գումարվում է 30 տոկոս կազմող մաքսատուրքը:

Արմեն Մովսիսյանը նշել է, որ գազի գնի տարբերության սուբսիդավորումը չի արտացոլվել ՀՀ 2014 թ. բյուջեում, քանի որ հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---