Ֆ.Ժելիբտեր. Հեռախոսահամարների տարափոխիկությունն առողջ մրցակցություն կստեղծի ՀՀ շուկայում

Ֆ.Ժելիբտեր. Հեռախոսահամարների տարափոխիկությունն առողջ մրցակցություն կստեղծի ՀՀ շուկայում

PanARMENIAN.Net - Հեռախոսահամարների տարափոխիկության համակարգի (Mobile Number Portability – MNP) ներդրումը կարելի է որպես դրական երևույթ դիտարկել Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում: «Համակարգը թույլ կտա բոլոր օպերատորներին ավելի լավ աշխատել ու առողջ մրցակցություն ապահովել շուկայում»,-լրագրողներին է հայտարարել նոյեմբերի 4-ին Երևանում Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Ըստ նրա, օպերատորները ստիպված կլինեն բարելավելու իրենց ծառայությունների որակն ու վերաբերմունքը հաճախորդին, կանխելու համար նրանց նվազումը:

Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելու դեպքում: Նախատեսվում էր, որ ծառայությունը կգործի Հայաստանում արդեն 2014 թվականի հունվարի 1-ից: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ, գործարկումը հետաձգվել է մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը, հաշվի առնելով որոշ տեխնիկական հարցեր: «Գործարկումը հետաձգվում է ընդամենը մի քանի ամսով, դա սարսափելի չէ: Դա միանգամայն արդարացված է հաճախորդի կողմից բջջային օպերատորի ազատ ընտրության գործընթացի բարձր որակի ապահովման դեպքում»,-ասել է Ժելիբտերը:

Սկզբունքների համաձայն, հեռախոսահամարների տարափոխիկությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար սկզբունքով, միայն ստացող օպերատորին դիմելու միջոցով: Համակարգի տեխնիկական մոդելը կհիմնվի զանգերի ուղղակի երթուղավորման (բոլոր զանգերի հարցման (All CallQuery)) մեթոդի և տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ներդրման վրա:

Շատ երկրներում կա ծառայություն, որտեղ համարների տեղափոխելիության համակարգը ներդրված է նաև ֆիքսված հեռախոսակապի համար, սակայն Հայաստանում դա դեռևս հնարավոր չէ. փորձը ցույց է տալիս, որ դա աշխատում է միայն այն համակարգերում, որտեղ աշխարհագրական համարներով աշխատող ընկերությունների համար կա մրցակցային իրավիճակ: Քանի որ ՀՀ-ում աշխարհագրական համարներով` կոդերով, աշխատում է միայն ԱրմենՏելը, ծառայության ներդրումը դեռևս անիմաստ է:

2013 թ. հուլիսի 30-ին Հայաստանում գործող բջջային կապի օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ, ԱրմենՏել և Օրանժ Արմենիա հիմնեցին «Բբջային հեռախոսահամարների տարափոխիկության ծառայություններ տրամադրող օպերատորների միություն», որի նպատակն է MNP ստեղծումն ու շահագործումը Հայաստանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---