ՄԱԿ. Սիրիայի բնակչության մոտ կեսը հումանիտար օգնության կարիք ունի

ՄԱԿ. Սիրիայի բնակչության մոտ կեսը հումանիտար օգնության կարիք ունի

PanARMENIAN.Net - ՄԱԿ հումանիտար հարցերի գծով քլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի բնակչության մոտ 40 տոկոսը՝ մոտ 9,3 մլն մարդ, հումանիտար շտապ օգնության կարիք ունեն: Ըստ նրա, կարիքավորների թիվը 2013 թ. սեպտեմբերից աճել է 2,5 միլիոնով:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում Ամոսը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը անխուսափելիորեն վատթարանում է, հայտնում է ВВС-ին: Ամոսը հայտարարել է, որ ԱԽ-ն պետք է օգտագործի իր ողջ քաղաքական հեղինակությունը և ռեժիմի, և ընդդիմության հետ աշխատանքում՝ ապահովելու համար հումանիտար բեռների առաքումն ու օժանդակության ցուցաբերումը: Սիրիայի բնակչության մոտ կեսը ստիպված է եղել հեռանալ տնից հակամարտության պատճառով:

Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը 23 միլիոն է: Շուրջ 2,5 մլն բնակվում են պաշարված կամ մեկուսացած շրջաններում՝ նորմալ ջրամատակարարման, սննդի, էլեկտրականության և դեղորայքի բացակայության պայմաններում:

Հումանիտար կազմակերպությունները բողոքում են Սիրիայի իշխանություններից՝ հայտարարելով, որ վերջիններս բարդացնում են իրենց աշխատնքը:

Հարևան երկրները, Հորդանանը մասնավորապես, զգուշացնում է, որ չի կարողանաում ընդունել բոլոր փախստականներին: Ըստ ՄԱԿ գնահատականների, հակամարտության սկզբից ի վեր 2011 թվականի գարնանից երկիրը լքել է 2,8 մլն մարդ: Մեծ մասը ապաստանել է Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում: Մոտ 10 հազար սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---