Մամուկա Արեշիձե. Սահակաշվիլին իրեն զայրացած երեխայի պես է պահում

Մամուկա Արեշիձե. Սահակաշվիլին իրեն զայրացած երեխայի պես է պահում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրեն զայրացած երեխայի պես է պահում, որը գործում է հետևյալ սկզբունքով՝ ես չունեմ, թող դիմացինն էլ չունենա: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն՝ հավելելwվ, որ Սահակաշվիլին մեղմ ասած սխալ է գործել:

«Նա դեռևս նախագահ է կոչվում: Ինձ համար հատկապես անընդունելի է քաղաքացիության շնորհումը Թուրքիայի քաղաքացիներին, դա սխալ քայլ էր»,-ասել է Արեշիձեն՝ նշելով, որ չի կարող խոսել երկրին սպառնացող վտանգների մասին, որոնք կարող են նախագահի գործողությունների հետևանք հանդիսանալ:

Փորձագետը նաև նշել է, որ Վրաստանը կորցրեց «վարդերի հեղափոխության» 2007-2012 թթ. նվաճումները և նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն իրենք դա արեցին:

Վերջին անգամ լինելով Թուրքիայում Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն շնորհեց Թուրքիայում բնակվող մոտ 1000 ընտանիքների: Ըստ նրա, Վրաստանի քաղաքացիություն ստացած մարդիկ ծագումով վրացիներ են: «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին տեղի ունեցած գունավոր հեղափոխություն է:

Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր: Հեղափոխության հետևանքով նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորություններն ու երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին Սահակաշվիլու գլխավորությամբ: Շուտով Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան, դժվարությամբ պահպանելով Աջարիան: Սոցիալ-տնտեսական վիճակը երկրում վատթարանում էր ամեն տարի: 2012 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կոալիցիան միլիարդեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, որը Սահակաշվիլիի հիմնական մրցակիցն էր:

Նախագահական ընտրություններն անցան Վրաստանում հոկտեմբերի 27-ին: Հաղթեց Գեորգի Մարգվելաշվիլին, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Վրաստանի կառավարությունը գլխավորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---