ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում

ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում և Վրաստանում երկու կոմիտեների նիստում, որ տեղի կունենան նոյեմբերի 6-7-ին Փարիզում: Ինչպես հայտնել է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, այդ օրերին Փարիզում նիստեր կգումարեն դիտարկման կոմիտեն ու իրավաբանական և մարդու իրավունքների գծով կոմիտեն, գրում է «Թուրան» գործակալությունը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում ճանաչվեցին ոչ ժողովրդավարական ԵԱՀԿ կողմից, ինչն առաջացրեց պաշտոնական Բաքվի ցասումը: Ընդ որում ԵԽԽՎ ներկայացուցիչները դրական գնահատական էին տվել, սակայն դա եվրախորհրդարանականների հասցեին քննադատության պատճառ հանդիսացավ, որոնց կասկածեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից կաշառվելու մեջ:

2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացավ ձայների 84,5 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,53 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները համատարած խախտումների պատճառով:

Եվրախորհրդարանի դիտորդական ու ԵԽԽՎ առաքելությունները դրական են արտահայտվել ընտրությունների մասին, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, Եվրախորհրդարանը ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական ու ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, բանակցութհյուններն առաքելության անդամների հետ ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն չարձագանքեց այդ մեղադրանքներին:

The Washington Post-ը կազմել է «2013 թվականի վատագույն գաղափարների» ցանկը, որտեղ ընդգրկվել են նաև վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---