Ա. Բաղդասարյան. Կոռուպցիան չարիք է, որը խանգարում է պետության նորմալ զարգացմանը

PanARMENIAN.Net - Կոռուպցիան չարիք է, որը խանգարում է պետության նորմալ զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Երեւանում ընթացող «ՀՀ Ազգային Ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային համաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական անհրաժեշտություն է ազատ եւ մրցունակ շուկայի կայացման գործում: Կարեւոր պայմաններից մեկը Ա. Բաղդասարյանն անվանեց պետական ինստիտուտների թափանցիկությունը, նկատի ունենալով նաեւ կառավարության աշխատանքը, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությունը:



Միեւնույն ժամանակ, ԱԺ խոսնակը ընդգծեց, որ կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվույթունը եւ քաղաքացիական վերահսկումը: Արթուր Բաղադասարյանը նաեւ նշեց Հայաստանի ԳՕՓԱԿ-ին(«Խորհրդարանն ընդդեմ կոռուպցիայի») անդամակցելու կարեւորությունը եւ համապատասխան կառույցի ստեղծումը Հայաստանում, որը իր ներդրումը կունենա կոռուպցիայի դեմ պայքարում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---