Zaman. Ջիհադիստները խոշոր ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Թուրքիայում

Zaman. Ջիհադիստները խոշոր ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Թուրքիայում

PanARMENIAN.Net - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորումը մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ էր պատրաստում Թուրքիայի մեծ քաղաքներում: Թուրքիա պետք է ուղորդվեին պայթուցիկով լցոնված յոթ բեռնատարներ: Երկու բեռնատարներն արդեն թուրքական տարածքում են, 5-ը՝ պատրաստավում էին Սիրիայի տարածքում: Պայթյուններ էր նախատեսվում իրականացնել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, գրում է Zaman-ը:

Խմբավորման պլանները կարող են փոխվել, ուստի Թուրքիայի անվտանգության ծառայության ուժերը բերված են բարձր պատրաստականության Սիրիային սահմանակից բոլոր գավառներում՝ Շանլիուրֆայում, Ղազիանթեփում և Հաթայում: Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողությունները նախապատրաստվում էին Ռաքքա սիրիական քաղաքում, որն արդեն մի քանի ամիս է ջիհադիստների վերահսկողության տակ է:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծոլւմը Իրաքի սունիների գավառներում:

2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտոցի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---