«Մահմեդական եղբայրները» շարունակում են մնալ արգելքի տակ

«Մահմեդական եղբայրները» շարունակում են մնալ արգելքի տակ

PanARMENIAN.Net - Եգիպտական «Մահմեդական եղբայրները» շարժումը տանուլ է տվել իր գործունեության արգելման մասին դատարանի որոշման բողոքարկման գործը, գրում է «Ինտերֆաքսը»՝ եգիպտական Al Ahram թերթի վրա հղումով:

Սեպտեմբերի 23-ին դատարանը կարգադրել էր արգելել շարժման գործունեությունն ու առգրավել նրա սեփականությունը: Դատարանը նաև որոշել է սառեցնել շարժման առանցքային դեմքերի ակտիվները:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---