19 06.11.13 - ՀՀ կառավարություն. Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը 6 նոյեմբերի 2013 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» ստորագրվեց: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: «Հուշագիրն ապահովում է ՀՀ բոլոր կառույցների մասնակցությունը Մաքսային միության գործունեությանը»,- դրա ստորագրումից հետո վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Վիկտոր Խրիստենկոն: Ըստ նրա, փաստաթուղթը հնարավորություն կտա հասանելի դարձնել ՄՄ և ԵՏՀ որոշումներին առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկվող հարցերը: «Դա Մաքսային միությանը միանալու կարևորագույն տարրերից է»,-ասաց նա: Հայաստանը մշտական ներկայացուցիչ կունենա ԵՏՀ-ում: Քննարկվեցին նաև ճանապարհային քարտեզին առնչվող և ՀՀ ու ՌԴ նախագահների գագաթնաժողովին ներկայացվելիք զեկույցը, որտեղ նրանք պետք է ներկայացնեն աշխատանքների ընթացքը: Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ հսկայական աշխատանք է կատարվել: «Հիմնական խնդիրը, որ ծառացած է մեր առջև, համատեղ աշխատանքի ծավալի գնահատումն է, որը թույլ կտա դառնալ ՄՄ և ԵՏՏ-ի լիարժեք անդամ»,-ասաց նա: Հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել գործակցությունը: Հայաստանին հնարավորություն կտրվի ներկա լինել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՀ կոլեգիայի նիստերին: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |