ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ է տրամադրել Սիսիանի ծննդատանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ է տրամադրել Սիսիանի ծննդատանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում:

Այս հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման, նորածինների մարմնի ջերմությունը և շնչառությունը կայունացնող, ինչպես նաև մոնիտորինգի սարքավորումներով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարևոր է բարձորակ մասնագետի առկայությունը: Արդյունավետ միջամտություն իրականացնելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մայրաքաղաքից հեռու գտնվող որևէ հիվանդանոցում անհրաժեշտություն է նորածին երեխաներին շտապ օգնություն ցուցաբերելը: Անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաների, հատկապես` վաղ ծնունդների վիճակը կայունացնելու համար, նման սարքավորումները պետք է մատչելի լինեն ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում:

Վաղաժամ ծնված և հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար BirthLink-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցությունը շարունակվում է արդեն վեցերորդ տարին: Ծրագիրը թույլ է տալիս նվազեցնել նորածնային մահացության դեպքերը Հայաստանում:

Նեոնատալ խնամքի կարևորության խոսուն փաստ է նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կյանքի առաջին իսկ օրվանից՝ նորածինների կյանքի փրկությանը: Դա արվում է ծննդատներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ տրամադրելու միջոցով:

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծննդից հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով ծնված նորածինների կենսաապահովման համար: Դա հնարավորություն է տալիս կայունացնել նորածինների վիճակը` նախքան նրանց Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ հասցնելը: Այս սարքավորումները որոշ դեպքերում թույլ են տալիս առհասարակ խուսափել այլ բուժհաստատություններ տեղափոխելուց:

Ընդհանուր առմամբ՝ նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---