Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթում է ընտրություններում 83,6 տոկոսով 7 նոյեմբերի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, ըստ նախնական տվյալների, հաղթում է ընտրություններում 83,6 տոկոսով (3 մլն 23 հազար քվե), հայտնել է ճեպազրույցում ԿԸՀ ղեկավար Շերմուհամմադ Շոհիեն: «Ընտրողների մասնակցությունը կազմել է 86,6 տոկոս (3 մլն 640 հազար քվե), որից Ռահմոնի օգտին իրենց ձայներն են տվել 83,6 տոկոսը»,-ասել է նա: Ըստ ԿԸՀ ղեկավարի, մնացած հինգ թեկնածուները հավաքել են մոտ 5 կամ պակաս տոկոս: Ըստ ԿԸՀ ղեկավարի, մասնակիցների ճշտված թիվը կազմել է 4 մլն 201 հազար 156 մարդ՝ բացատրելով դա աշխատանքային ներգաղթյալներից շատերի վերադարձով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրողների քանակը կազմում է 4 մլն 35 հազար մարդ: Ըստ ԿԸՀ ղեկավարի, «ընտրություններն անցել են ըստ Տաջիկստանի օրենսդրության, եղել են ազատ, արդար, թափանցիկ, գրանցվել է ընտրողների բարձր ակտիվություն», ստեղծված էին բոլոր պայմանները «այդ կարևոր ժողովրդավարական գործընթացի կազմակերպման համար»: Նախագահական ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Բարձրագույն պաշտոնի համար թեկնածուներ էին առաջադրել երկրի 5 քաղաքական կուսակցություններ՝ իշխող Ժողովրդադեմոկրատականն իր առաջնորդ Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը՝ ԿԿ քարտուղար և խորհրդարանի պատգամավոր Իսմոիլ Տալբակովին, Ագրարայինը՝ Տոլիբեկ Բուխորիևին, Ժողովրդավարական կուսակցությունը՝ Սաջաֆար Իսմոնովին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր առաջնորդ Օլիմջոն Բոբոևին: Սոցիալիստական կուսակցությունն ընտրություններում ներկաայցնում էր կուսակցության նախագահ Աբդուհալիմ Գաֆարովը: Բոլոր թեկնածուները ձեռնպահ են մնացել գործող նախագահի սուր քննադատությունից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |