«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ ծրագրին»

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ ծրագրին»

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ ծրագրին»: Հոկտեմբեր ամսվա ընթացքում Հանրապետության առևտրային բանկերի շրջանում անցկացվեց «Իմ ֆինանսների միամսյակ» խորագրով ծրագիրը: Այն նվիրված էր քաղաքացիներիշրջանում ֆինանսաբանկային ոլորտի ծառայությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, բանկերի կողմից հատուկ ծառայությունների և պրոդուկտների ներկայացմանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մասնակցեց միամսյակի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներին և տոնակատարություններին Երևանում, Գյումրիում,Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Էջմիածնում: Ցուցահանդեսների ընթացքում այցելուներին առաջարկվեցին անվճար MasterCard Standard տիպի միջազգային վճարայինքարտեր` 1 տարի ժամկետով և 1% cash-back-ի հնարավորությամբ, սպասարկման սրահներում զեղչեր ստանալու և բազում նվերներ ձեռք բերելու արտոնություններով: Բացի այդ,միամսյակի շրջանակներում Բանկի գլխամասային գրասենյակում անցկացվեց հատուկ էքսկուրսիա Բանկի աշխատակիցների երեխաների համար` «Ուզում եմ աշխատել բանկում»ընդհանուր կարգախոսի ներքո, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումները համընկան նաև Բանկի 15-ամյակի տոնակատարությունների հետ: Հոբելյանական տարվա ընթացքում իր 15-ամյահոբելյանի առթիվ Բանկն անցկացրեց մի շարք ակցիաներ և տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներին շնորհվեցին նվերներ և սպասարկման արտոնյալպայմաններ: Միամսյակը եզրափակվեց սույն թվականի հոկտեմբերի 31-ին` Հյուսիսային պողոտայում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---