ԵՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը տեղի է ունենում ՌԴ-ի, որպես հիմնական գործընկերի, կարգավիճակի պահպանման ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան, կողմ լինելով Հայաստանի հետ հարաբերությունների չկարգավորվածությանը եւ փակ սահմաններին, ինքն է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում իր համար Եվրամիությանն անդամակցելու հարցում: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, իրողությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս է եկել զուտ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից: «Տասնամյակներով այս թեման թափ է առել եւ այսօր այն քննարկման թեմա է դառնում հեղինակավոր միջազգային կազմակերպություններում: Հիշենք թեկուզ ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդարանի համապատասխան բանաձեւերը»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Նա նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր են ընդունել ավելի քանի քսան պետությունների ազգային խորհրդարաններ, այդ թվում նաեւ Ռուսաստանի Պետական Դուման: «Միջազգային հանրությունը կոչ է անում Թուրքիային գնահատական տալ իր անցյալի սեւ էջերին եւ հաշտության ձեռք մեկնել Հայաստանին: Անկարան պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ, ապաշրջափակի շուրջ 15 տարի փակ սահամնը Հայաստանի հետ, որը միակ փակ սահմանն է եվրոպական տարածքում: Այս հարցը առավել արդիական է ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունների համատեքստում, դառնալով միասնական Եվրոպային Թուրքիայի անադամակցության պայմաններից մեկը»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---