Կասպշիկն ուշացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծի դիտարկումից, ասում են Բաքվում

Կասպշիկն ուշացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծի դիտարկումից, ասում են Բաքվում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում նախատեսված ԵԱՀԿ հերթական դիտարկումը հետաձգվել է, քանի որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը չեն ժամանել պայմանավորված վայր:

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, դիտարկումը պետք է կայանար ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղից դեպի արևելք:

Ինչպես փոխանցել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, դիտարկումը կայացել է միայն այն բանից հետո, երբ կողմերը զգուշացվել են. անցել է առանց միջադեպերի:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Ժիրի Աբերլեն:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---