Օբաման առողջապահության բարեփոխման թերի ծրագրի մասին. Կներեք, այդպես ստացվեց

Օբաման առողջապահության բարեփոխման թերի ծրագրի մասին. Կներեք, այդպես ստացվեց

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ ներողւթյուն է խնդրել ամերիկացիներից, որոնք զրկվել են բուժապահովագրությունից բարեփոխումների հետևանքով: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ցավում է, որ «բավարար պարզություն չկա» առողջապահության վերակառուցման հարցում:

Նախագահի ներողությունը հասցեագրված էր ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնց ապահովագրական պոլիսներն անվավեր ճանաչվեցին, չնայած, որ բազմիցս խոստումներ էին հնչել, որ դրանք կգործեն նաև մատչելի բուժօգնության մասին թիվ 2010 (Affordable Care Act) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Օրենքը հայտնի է որպես Obamacare:

«Մենք չկարողացանք հասնել որոշակիության,-ասաց Օբաման, ափսոսանք հայտնելով, որ ապահովագրությունը կորցրած քաղաքացիները հայտնվեցին նման վիճակում, չնայած իր իսկ տված երաշխիքներին:

Սպիտակ տունը փորձում է նվազագույնի հասցնել վնասը, որը ոչ բավականաչափ մշակված առողջապահության բարեփոխման հետևանք է, հայտնում է ՌԲԿ-ն: Օբաման քննադատել է հանրապետականներին, որոնք ձգտում են արգելափակել բժշկական ապահովագրության մասին օրենքը, ինչպես նաև իր կուսակիցներին, որոնք պատրաստ են հրաժարվել նոր համակարգից, տեսնելով, թե ինչ դժվարությունների հետ է այն բախվում: 2013 թ. հոկտեմբերին նա մի քանի անգամ հայտարարել է, որ ստանձնում է պատասխանատվությունը թերությունների շտկման համար:

«Ցավում եմ, որ մենք որպես օրենսդիրներ անբավարար աշխատանք ենք տարել օրենքի վրա: Ես հրահանգել եմ իմ թիմին պարզել, թե ինչ կարելի է անել»,-ասել է նախագահը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նաև հերքել է այն պնդումները, որ 2012 թվականի ընտրություններից առաջ նա ցանկացել է փոխնախագահ Ջո Բայդենին փոխարինել Հիլարի Քլինթոնով: Նման տեղեկություն է պարունակում լրագրողներ Մարկ Հալփերինի և Ջոն Հայլեմաննի նոր գիրքը: ԱՄՆ-ում նախագահության և փոխնախագահության թեկնածուները միասին են առաջադրվում ընտրություններում:

«Մեկ բան կարող եմ ասել: Եթե ինձ խնդրեին, ես կասեի, որ հնարավոր չեմ համարում առաջադրվել առանց Ջո Բայդենի, քանի որ ես համարում եմ նրան մեր պատմության լավագույն փոխնախագահներից մեկը»,-ասել է Օբաման: Ըստ նախագահի Բայդենը նրա ընկերն է ու խորհրդականը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես այտեղ չէի լինի, եթե չլիներ նրա աջակցությունը: Դա իմ կայացրած լավագույն որոշումներից մեկն է՝ ընտրել նրան փոխնախագահի պաշտոնի համար»,-ասել է Օբաման:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---