ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիային կփոխարինի Հորդանանը

ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիային կփոխարինի Հորդանանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիային որպես ոչ մշտական անդամ կփոխարինի Հորդանանը, հայտնում է Associated Press-ը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Հորդանանը ԱԽ անդամ կլինի 2014 թվականի հունվարից, երկու տարի շարունակ: Երկրի ներկայացուցիչը ՄԱԿ-ում, արքայազն Սաիդ ալ Հուսեյնն արդեն քննարկել է պաշտոնական Ամմանի հետ պետության նոր դերը կազմակերպությունում: ՄԱԿ ԱԽ-ում տեղերից մեկը ամրագրված է արաբական պետության համար: Ասվում է, որ Հորդանանը միակ երկիրը կլինի, որը հավակնում է այդ տեղին, հայտնում է ՌԲԿ-ն:

Սաուդյան Արաբիան ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ հոկտեմբերի 17-ին, սակայն մեկ օր անց թագավորությունը դեմարշի է գնացել՝ հրաժարվելով ԱԽ-ում իր տեղից: Երկրի իշխանությունները դա բացատրում են կազմակերպության «կրկնակի չափանիշներով», ինչպես անարդյունավետությամբ ռազմական հակամարտությունների կարգավորման հարցում, մասնավորապես Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերաբերյալ:

Սուդյան Արաբիան կանդամակցի Մարդու իրավունքների խորհրդին, այդ տեղից հրաժարավել էր Հորդանանը՝ փաստացի, յուրօրինակ փոխանակում է կատարվել:

ՄԱԿ ԱԽ-ն 15 անդամ ունի, որից Ռուսաստանը, Չինաստանն, ԱՄՆ, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մշտական անդամներ են, իսկ մյուսներն ընտրվում են ամեն երկու տարին մեկ: Մինչև 2014 թվականի ավարտն ոչ մշտական անդամների տասնյակում են Ավստրալիան, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Կորեան ու Ռուանդան: Հոկտեմբերի 17-ին ԱԽ անդամներ ընտրվեցին Չադը, Չիլին, Լիտվան ու Նիգերիան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---