Սաուդյան Արաբիան «Իսլամի բանակ» է ստեղծում Ասադի դեմ

Սաուդյան Արաբիան «Իսլամի բանակ» է ստեղծում Ասադի դեմ

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան պատրաստ է միլիոնավոր դոլարներ ծախսել Սիրիայում նոր ապստամբ ուժերի նախապատրաստման ու զինման համար, որոնք կոչված են հակակշիռ ծառայելու հզորացող ջիհադիստական կազմակերպություններին ու ի վերջո Բաշար Ասադին հաղթելուն, գրում է The Guardian-ը:

Աղբյուրները նշում են, որ Սաուդյան Արաբիան ջանքերը կենտրոնացրել է «Իսլամի բանակի» ստեղծման վրա, որը կազմավորվեց սեպտեմբերի վերջոմ 43 ապստամբ խմբերի միավորմամբ: Նոր կազմավորման մեջ ընդգրկված չեն ոչ «Ալ Քայիդայի» բաժանմունքները, ոչ «Ջաբհատ ան Նուսրան», այն ներառում է ոչ ջիհադիստական իսլամիստական ու սալաֆիտական ստորաբաժանումներ: Ըստ չհաստատված տեղեկությունների, «Իսլամի բանակում» 5-50 հազար մարտիկ կա, որոնց մարզելու են պակիստանցիները, հայտնում է թղթակիցը:

Սաուդյան հետախուզության պետ արքայազն Բանդար բին Սուլթանը ճնշում է գործադրում ԱՄՆ վրա, որպեսզի վերջինս ապստամբներին զենքով մատակարարի, մասնավորապես, հակատանկային հրթիռներով: Ի պատասխան Էռ Ռիադը խնդրում է «Իսլամի բանակին» ճանաչել ԱՄՆ հեղինակությունն ու սատարել սիրիական ընդդիմադիր կառույցներին, որոնց սատարում է Արևմուտքը:

«Սիրիայում երկու պատերազմ է գնում,-նշում է Gulf Research Center-ի վերլուծաբան Ալանին:- Մեկը՝ սիրիական ռեժիմի դեմ, երկրորդը՝ «Ալ Քայիդայի»: Սաուդյան Արաբիան մասնակցում է երկուսին»:

Ռազմական տեսակետից դա մեծ նշանակություն չունի: Սակայն Էռ Ռիադն առաջ է տանում իր ռազմավարությունը, խաղալով Արևմուտքի տագնապների վրա: Նրանք ասում են՝ եթե չմիանաք Ասադի դեմ պայքարին, կստանաք ավելի լուրջ ջիհադիստական խնդիր: «Նրանք շատ փող ունեն, բայց վատ հետախուզություն, կադրեր ու կազմակերպչական ունակություններ»,-գրում է The Guardian-ը, հայտնում է InoPressa-ն:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---