Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվեց «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով 7 ապրիլի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվել է «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կառավարությունը դիմեց այդ քայլին բնական գազի սակագների բարձրացումը մեղմելու համար: Ա.Մովսիսյանը հաղորդեց, որ 188 միլիոնը նշված գումարից ապրիլի 10-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը կառավարությունը կուղղի սպառողների համար սակագների փոխհատուցմանը դրամական օժանդակության տեսքով, իսկ մնացած գումարը կփոխանցվի բյուջե: 1000 խորանարդ մետր գազի համար 90 հազար դրամ (200 դոլար) Ֆիզիկական անձանց համար հաստատված սակագինը պետությունը կսուբսիդավորի 25 հազար դրամով, իսկ խոշոր սպառողների համար նախատեսված 146,51 դոլարը` 52,01 դոլարով: Գումարը կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, ինչն, ըստ Ա.Մովսիսյանի, հնարավորություն կտա արագացնել գործընթացը: Առաջիկա երկու տարվա ընթացքում ռուսական կողմը 150-160 մլն դոլարի ներդրումներ կանի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում: Ավարտին կհասցվի բլոկի շինարարությունը, բացի այդ, պետք է տեղադրվի լրացուցիչ գազատուրբին 140 ՄգՎտ հզորությամբ: Պայմանագրում նշվում է նաեւ, որ մինչեւ 2009 թվականը «Գազպրոմը» չի փոխի առաքվող գազի գինը:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |