Հասան Ռոուհանի. Իրանի ու Հայաստանի միջև անկեղծ հարաբերություններ են ստեղծվել

Հասան Ռոուհանի. Իրանի ու Հայաստանի միջև անկեղծ հարաբերություններ են ստեղծվել

PanARMENIAN.Net - Իրանի ու Հայաստանի միջև լավ ու անկեղծ հարաբերություններ են ստեղծվել, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

«Նախագահ Ռոուհանին հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան, մասնավորապես, տնտեսության ու մշակույթի ոլորտներում, ինչպես նաև նշել է ապագայում երկու հարևան երկրների տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը»,-ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունում:

«Հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի նախագահի ու ժողովրդի մտադրությունը՝ հուսով եմ, որ շուտով կհաջողվի իրագործել այդ նախագծերը»,-ասել է Ռոուհանին:

Իր հերթին Մովսիսյանը հաստատել է, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը շահագրգիռ են Իրանի հետ հարաբերությունները խորացնելու և երկկողմ տնտեսական նախագծերն իրագործելու հարցում:

Արմեն Մովսիսյանն Իրանի նախագահին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուժերձը: Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում երեք համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված համատեղ հիդրոկայանի ծրագրի իրականացմանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Հայ-իրանական խոշոր նախագծերից է էներգետիկայի ոլորտում երկու հիդրոէլեկտրակայանների կառուցումը Արաքս գետի վրա: Մեկը կառուցվում է Մեղրիում հայկական կողմից, իսկ մյուսը՝ Ղարաչիլարում Իրանի կողմից: Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 8-ին: Ակնկալվում է, որ հզորությունը կկազմի 130 ՄՎտ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ մոտ 800 մլն կՎտ/ժ:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Իրանի միջև 2013 թ. 9 ամսում կազմել է 217,4 մլն դոլար: Հայկական ապրանքների արտահանման ծավալն Իրան կազմել է 72,8 մլն դոլար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---