Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովը կստանա իր արժանի պատիժը

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության վերջին նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ես հավատում եմ հունգարական արդարադատությանը - համոզված եմ, որ ոճրագործը կստանա իր արժանի պատիժը»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Բուդապեշտում ընթացող դատավարության ապրիլի 4-ի նիստում հունգարացի դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի համար, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարել է, որ սպանությունը կատարվել է առանձնահատուկ դաժանությամբ եւ սպառնալիք է հանդիսանում Հունգարիայի ազգային անվտանգության համար: Նա նաեւ ընդգծել է, որ հանցագործության կատարման պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարն ավելացրել է, որ Գ.Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ այն կատարվել է ազգային հողի վրա:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---