Գերմանիայում նշում են «Բյուրեղապակյա գիշերվա» 75-ամյակը

Գերմանիայում նշում են «Բյուրեղապակյա գիշերվա» 75-ամյակը

PanARMENIAN.Net - Գերմանիան նշում է «Բյուրեղապակյա գիշերվա» 75-ամյակը, երբ երկրի ամբողջ տարածքում հրեական ջարդերի ալիք բարձրացավ: 1938 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը գերմանական քաղաքների փողոցները ծածկված էին կոտրված պատուհանների և ցուցափեղկերի ապակիներով, հրեաներին պատկանող տները ծխում էին, ծխում էին հրկիզված սինագոգերը, սպանվեց առնվազն 91 մարդ, 30 հազարը բռնգաղթի ենթարկվեց: Ջարդերն իրականացնում էին զինյալ ջոկատներն ու քաղաքացիական անձինք: Գերմանական իշխանությունները չէին միջամտում :

Բեռլինի խանութներում այսօր գնորդներին բուկլետներ են բաժանում, որտեղ ներկայացված է «Բյուրեղապակյա գիշերվա» պատմությունը: Նացիստները ներկայացրեցին դա որպես բնակչության հախուռն արձագանք Փարիզում Գերմանիայի դեսպանատան քարտուղար Էռնստ ֆոն Ռատի սպանությանը 17-ամյա հրեա պատանի Գերշել Գրինշպանի կողմից: Պատմաբանները պնդում են, որ Ֆոն Ռատին կարելի էր փրկել, սակայն բժիշկները թույլ տվեցին, որ նա մահանա վերևից ստացած հրահանգի համաձայն: Նրա մահը հետո օգտագործեցին լայնածավալ հակասեմիտական արշավ սկսելու համար:

«Բյուրեղապակյա գիշերվան» հաջորդեց հրեաների հետագա տնտեսական ու քաղաքական հետապնդումը, որը պատմաբանները դիտարկում են որպես նացիստական Գերմանիայի ազգային քաղաքականության մաս և նշանավորում է հրեական հարցի վերջնական լուծման ու Հոլոքոսթի սկիզբը:

Համընդհանուր հրեական ջարդի մասին հրահանգը տվեց անձամբ Հիտլերը, Գեբելսի, Հեյդրիխի և Հիմլերի մասնակցությամբ: 1933-1945 թթ. գերմանաբնակ հրեաների պատմության ուրշ ոչ մի իրադարձություն այսքան լայնորեն չի լուսաբանվել շնորհիվ Գերմանիայում աշխատող օտարերկրացի լրագրողների, ինչը շոկ առաջացրեց ամբողջ աշխարհում: The Times-ը գրում էր. «Չկա այնպիսի օտարերկրացի քարոզիչ, որը սև գույներով է պատկերում Գերմանիան, որը կարողանար գերազանցել ողջ աշխարհի աչքերում պամությունները հրկիզումների ու ծեծի մասին, անմեղ ու անպաշտպան մարդկանց վրա հարձակումների մաիսն, որոնք տեղի ունեցան երեկ այդ երկրում»:

Վնասը կազմեց 25 մլն ռեյխսմարկ, որից 5 մլն՝ միայն կոտրված ցուցափեղկերից: Վնասի վերականգնման ու ավերված սինագոգերի ավերակները մաքրելու ծախսերը նացիստական իշխանությունները դրեցին հրեական համայնքների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---