Ահմեդ Դավութօղլու. Մենք չենք սատարում «Ալ Քայիդային»

Ահմեդ Դավութօղլու. Մենք չենք սատարում «Ալ Քայիդային»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքում է Սիրիայում պատերազմող «Ալ Քայիդայի» հետ գործակցող խմբավորումներին աջակցելու մեղադրանքները, գրում է Today’s Zaman-ը:

Ըստ նրա, գրոհայինները չեն անցնում Սիրիա Թուրքիայի տարածքով: «Սիրիական ռեժիմը դատապարտվել է համաշխարհային հանրության կողմից, ՄԱԿ ԱԽ կողմից: Թուրքիան Սիրիայի հարևաններից է, որն արդյունավետ պայքար է տանում իսլամիստների դեմ»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

Ըստ Ադանայի նահանգապետ Հուսեյն Ավնի Ջոշի, գավառի հյուսիսում ոստիկանությունը 935 մարտագլխիկ է գտել ու 10 թողարկող սարքավորում անհայտ ապստամբների բեռնատարում: 10 մարդ ձերբակալվել է մինչ հանգամանքները պարզելը: Նահանգապետը գտնում է, որ բեռնատարները նախատեսված էին Սիրիայի համար և արտադրվել են Կոնյայում ու Ադանայում: Միևնույն ժամանակ Taraf թերթը նշում է, որ Սիրիայի Ժողովրդավարական միության ազգությամբ քուրդ առաջնորդը հայտարարել է, որ Թուրքիան այլևս զենք չի մատակարարում զինյալներին ու թույլ չի տալիս նրանց Սիրիա ներթափանցել Թուրքիայի տարածքով: Նա նաև ասել է, որ ծայրահեղական խմբերի ավազակներն այլևս չեն հարձակվում քրդերի վրա:

Մինչ այդ միության ղեկավարը մեղադրել էր Թուրքիային, ասելով որ վերջինս մեղսակից է ծայրահեղական խմբավորումների վայրագություններին, որոնք պայքարում են Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ: Անկարան բազմիցս է հերքել այդ նկրտումները: Սիրիայի Ժողովրդավարական միությունը վերջերս հայտարարել էր, որ քուրդ կամավորականները գրավել են Ռաս ալ Այն առանցքային քաղաքը Թուրքիայի Շանլիուրֆա գավառում: Ասվում է, որ քրդերը գրավել են մոտ 19 բնակավայր: Վերջերս թուրք վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի սատարում «Ալ Քայիդայի» սիրիական թևին և այլ ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին: Ըստ նրա, Թուրքիան տարբերություն չի դնում ահաբեկչական կազմակերպությունների միջև և Անկարան միշտ կպայքարի ահաբեկչության դեմ:

Ըստ որոշ տվյալների, արդեն մոտ 500 երիտասարդ թուրքեր են կռվում Սիրիայում: «Ալ Քայիդայի» օղակները թուրքական տարածքում ակտիվորեն նոր անդամների են անդամագրում: Հոկտեմբերի 17-ին թուրքական կառավարությունը համաշխարհային հանրության ճնշման տակ բանաձև ընդունեց այն ընկերությունների ու ֆիզիկական անձանց հետ հարաբերությունները սառեցնելու մասին, որոնք ֆինանսավորում են «Ալ Քայիդան» և Թալիբանը, որոնք մտնում են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---