7 ապրիլի 2006 - 18:37 AMT
Բուշի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալը
Բուշի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Ադամ Էրելին: Նա դժվարացել է ճշտել, որքանով է աճելու այդ կարգի ֆինանսավորումը: Սույն տարվա 2007 թվականի հոկտոմբերի 1-ին սկսվող ԱՄՆ ֆինանասկան տարվա այդ հարցով բյուջետային հայցը գործադիր մարմնի կողմից արդեն ուղարկվել է ԱՄՆ կոնգրես :

Էրելիի խոսքերով, վարչակազմի այս որոշումը պետք է դիտարկել որպես նրա քաղաքականության շարունակություն. այսինքն «աջակցություն առաջին հերթին, քաղաքացիական վերահսկողության գերակայությունը ռազմականի նկատմամբ, երկրորդ հերթին` տարածաշրջանի կայունությանը ուղղված ռազմական համագործակցությանը, երրորդ հերթին տարածաշրջանի երկրներին ինտեգրացիային նախապատարստմանը»:

Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն, հաջորդ ֆինանսկան տարում ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի շրջանակներում պատրաստվում է Ադրբեջանին $28 մլն. տրամադրել, որպես ռազմական օգնություն $4.5 մլն եւ զինծառայողների վերապատրաստման համար $885 հզ., հաղորդում է Իտար-Տասսը: