Վերջին 10 ամսում «Զվարթնոց»-ի միջոցով փոխադրվել է 1 402 801 ուղևոր

Վերջին 10 ամսում «Զվարթնոց»-ի միջոցով փոխադրվել է 1 402 801 ուղևոր

PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 402 801 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 424 581 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 690 501 մարդ` 2012 թվականի 688 412 դիմաց, մեկնել է 712 300 մարդ` 2012 թվականի 736 169 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 8 447 տոննա բեռ` 2012թ. 9 793 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 5 002 տոննա բեռ` 2012 թ. 5 255 տոննայի դիմաց և ներկրվել է 3 445 տոննա` 2012թ. 4 538 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 7 112 ` 2012թ. նույն շրջանի 8 833 -ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---