11 նոյեմբերի 2013 - 18:09 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ է առաջարկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ: Այժմ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլանների բաժանորդներն ամսական կստանան գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ՝ միևնույն ամսավճարի դիմաց, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններով ամսական տրամադրվող գերարագ ինտերնետի փաթեթներ. «ՄՏՍ կոնեկտ 256»՝ 2 ԳԲ ներբեռնում և վերբեռնում նախկին 1 ԳԲ դիմաց, «ՄՏՍ կոնեկտ ուսանողական»՝ 7 ԳԲ ներբեռնում և վերբեռնում նախկին 5 ԳԲ դիմաց, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»՝ 15 ԳԲ ներբեռնում և 10 ԳԲ վերբեռնում նախկին 10 ԳԲ ներբեռնման և 5 ԳԲ վերբեռնման դիմաց, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +»՝ 30 ԳԲ ներբեռնում 20 ԳԲ վերբեռնում նախկին 20 ԳԲ ներբեռնման և 10 ԳԲ վերբեռնման դիմաց:

Հիշեցնենք, որ անսահմանափակ սկզբունքով գործող «ՄՏՍ կոնեկտ» հետվճարային սակագնային պլաններից մեկին` բաժանորդները կարող են, վճարելով միայն ֆիքսված ամսավճար, օգտվել ինտերնետից որքան կամենում են: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: