Թայֆունի հետևանքները Ֆիլիպիններին օգնում են վերացնել ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը

Թայֆունի հետևանքները Ֆիլիպիններին օգնում են վերացնել ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը 25 մլն դոլար է հատկացրել «Հայան» թայֆունից տուժածներին, հայտնում է KUNA գործակալությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի վրա հղումով: Ըստ նրա, միջոցներն ուղղվելու են Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին:

«Այս ավերիչ թայֆունից միլիոնավոր ընտանիքներ են տուժել Ֆիլիպիններում: Մարդիկ կորցրել են հարազատներին, զրկվել են տներից և անհապաղ շտապ բուժօգնության կարիք ունեն»,-ասել է Ամոսը: Միջոցները կուղղվեն հումանիտար գործակալություններին:

ՄԱԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպությունն օգտագործում են CERF ֆինանսավորումը, սնդդամթերքով ապահովելու համար տուժածներին, ինչպես նաև շինանյութ ու գույք են տրամադրում, ինչպես նաև բուժօգնություն և մաքուր ջուր, հայտնում է ՌԲԿ-ն:

Միաժամանակ ԱՄՆ-ն Ֆիլիպիններ է ուղարկել George Washington ավիակիրը և այլ նավեր օգնելու համար տուժածներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: George Washington-ն այժմ գտնվում է Հոնկոնգում և կարող է Ֆիլիպիններ ժամանել ամենաուշը 72 ժամից:

Նոյեմբերի 8-ին Ֆիլիպիններում մոլեգնած «Հայան» թայֆունը ամենակործանարարն էր 100 տարիների ընթացքում: Քամու արագությունը գերազանցել է 100 մ մեկ վայրկյանում, իսկ ալիքների բարձրությունը հասել է 6 մ: Հազարավոր մարդիկ են տուժել, քանդվել են տասնյակ հազարավոր շենքեր: Ամենից շատը տուժել է Տակլոբան քաղաքը, որտեղ հողին է հավասարվել նույնիսկ տեղի օդանավակայանը:

«Հայան» թայֆունին տրվել է բարձրագույն կարգը փոթորիկների Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---