12 նոյեմբերի 2013 - 11:48 AMT
Անցակետերն իրանա-ադրբեջանական սահմանին մասնակիորեն են գործում

Նախիջևանի հատվածում գտնվող իրանա-ադրբեջանական հսկիչ անցակետերը մասնակիորեն են գործում: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, երկուշաբթի առավոտյան իրանական կողմը թույլ է տվել քաղաքացիների մուտքը, սակայն թույլ չի տալիս, որ ավտոմեքենաներն ու ուևորատար ավտոբուսները հատեն սահմանը:

Սահմանին ստեղծված իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաջողվում ստանալ: Հեռախոսով չի հաջողվում կապվել Ադրբեջանի սահմանապահ ու մաքսային ծառայությունների հետ, ներառյալ Բաքվում Իրանի դեսպանատունը:

Նոյեմբերի 8-ից իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ սահմանի բոլոր անցակետերը: Պատճառն անհայտ են: Ինչպես գրում է Turan-ը, նոյեմբերի 5-ին Նախիջևանում Ւրանի հետ սահմանին միջադեպ է տեղի ունեցել. իրանական կողմից կրակ է բացել Արաքս գետի ադրբեջանական ափին աշխատող տրակտորի ուղղությամբ:

Սա իրանական կողմից սահմանի փակման առաջին դեպքն է: Փորձագետները չեն բացառում, որ տրակտորի հետ կապված միջադեպն ինչ-որ կապ ունի թմրանյութի ապօրինի տարանցման հետ, քանի որ թմրանյութի հիմնական ներհոսքն Ադրբեջան Իրանի կողմից է՝ ցամաքային սահմանով: