Սոչիի Օլիմպիադային Մարգվելաշվիլիի ներկայության մասին որոշում դեռ չկա

Սոչիի Օլիմպիադային Մարգվելաշվիլիի ներկայության մասին որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորհրդական Վանո Մաչավարիանին գտնում է, որ դեռ վաղ է քննարկել Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության կամ բացակայության հարցը Սոչիի Օլիմպիադային, քանի որ մինչ մեկնարկը դեռ շատ ժամանակ կա: Միևնույն ժամանակ նախագահը սկզբում պետք է Օլիմպիադային ներկա գտնվելու հրավեր ստանա: «Կարևոր է, որ հարցը չքաղաքականացվի: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարդ են և դա չի կարելի անտեսել: Կառավարությունը պետք է հաշվի առնի հասարակական կարծիքը, և մենք այն հաշվի կառնենք»,-հայտարարել է Մաչավարիանին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Իշխող «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել է, որ կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «ռացիոնալ երկխոսությանը»: Հաջորդ օրը նա լրագրողներին հայտարարել է, որ «Վրաստանը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ճիշտ ու հետևողական քաղաքականությունը և առավելապես կառուցողական կլինի այդ հարցում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---