Եգիպտոսում չեղյալ են հայտարարել արտակարգ իրավիճակի ռեժիմը

Եգիպտոսում չեղյալ են հայտարարել արտակարգ իրավիճակի ռեժիմը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Եգիպտոսում պաշտոնապես չեղյալ է հայտարարվել արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ինչպես որոշել է երկրի վարչական դատարանը, նրա գործողությունն ավարտվել է երեքշաբթի օրը:

Մինչ այդ Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բաբլաուին հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմի գործողության ժամկետը սպառվում է ուրբաթ օրը, նոյեմբերի 14-ին, որից հետո չի երկարացվելու: Սակայն դատարանը շտկում էր կատարել, որի համաձայն 90 օրը, արդեն սպառվել է: Նախարարների կաբինետը, հայտնում է Al Ahram-ը, համաձայնվել է դատարանի որոշմանը:

Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով բանակը դեռ մնում է փողոցներում ոստիկանությանն աջակցելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվեց ու պարետային ժամ սահմանվեց օգոստոսի 14-ին, երբ հուլիսի 3-ին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության պատճառով զանգվածային անկարգություններ տեղի ունեցան: Կահիրեում իսլամիստների հետ բախումներից ու «Մահմեդական եղբայրների» ցույցերը ցրելուց հետո իշխանություններն արտակարգ միջոցների դիմեցին: Սկզբում արտակարգ իրավիճակը սահմանվեց 30 օրով, հետո՝ երկարացվեց ևս 60 օրով:

Եգիպտական դատարանը նոյեմբերի 4-ին որոշում կայացրեց նախկին նախագահ Մուրսիի և նրա կողմնակիցների դատը մինչև 2014 թ. հունվարի 8-ը երկարացնելու մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---